Հագուտի ոճեր



Յուրաքանչյուրիս կյանքում միառժամանակ պետք է լինեն փոփոխություններ: Դա նաև վերաբերվում է հագուստին: Միայն պատկերացրեք, թե ինչ ձանձրալի կլիներ, եթե մենք միշտ կրեինք նույն ոճի հագուստ: Բոլորիս պետք են փոփոխություններ: Այժմ կխոսեմ հագուստի ոճերի մասին և կօգնեմ քեզ ընտրել հենց քոնը: Հագուստի ոճերը շատ են, փորձեմ ներկյացնել մեծամասնությունը:

1. Դասական ոճ


Այս ոճը միանգամից հայտնվել է մի քանի հայտնի ապրանքանիշերի հավաքածուներում: Victoria Beckham, Blumarine, Dries Van Noten, Hermes եւ այլ նորաձեւության տներ աղջիկներին առաջարկում են խստացնել իրենց ոճը եւ դառնալ ավելի գործնական: Այս ոճը կընդունեն միանշանակ աշխատող կանայք, իսկ երիտասարդները իհարկե կանտեսեն այս ոճը, սակայն յուրաքանչյուրիս պահարանում պետք է դասական ոճի հագուստ լինի անկախ մեր ճաշակից և միտումներից: : Եվ հետո, ո՞վ ասաց, որ դասական ոճը միայն սեւ-սպիտակ, ձանձրալի համադրությունն է: Ժամանակակից նորաձեւությունը ձեզ թույլ է տալիս խախտել որոշ կանոններ:

Ստորեւ կներկայացնեմ դասական ոճի տարբերակներ






2. Boho ոճ

Այս ոճը բնորոշ է տարբերվել ցանկացող, կրեատիվ անձանց: Այս ոճի հագուստով կարող եք արտահայտել ձեր հարուստ և գունեղ ներաշխարհը: Բոհոին բնորոշ են երկար վառ գույները, նախշավոր և ծաղկային դետալները, ծոփքերը, էթնիկ նախշերը, ոչ սիմետրիկ կտրվածքները։







3. Ռետրո ոճ

«Ռետրո» բառը լատիներենից թարգմանաբար նշանակում է վերադարձ հետ: Հետեւաբար, հին թվականներին բնորոշ հագուստը կոչվում է ռետրո: Ռետրո ոճ ստանալու համար նախ պետք է ընտրել որոշակի ժամանակահատված, որը պետք է լինի 20-րդ դարի 60-ական թվականներից հետո, այլապես դա կլինի վինտաժ: Ռետրո ոճի համար կարևոր նախապայման են աքսեսուարները :






4. Վինտաժ ոճ

1920-ականներից առաջ ստեղծված հագուստը համարվում է անտիկ իսկ 1920-ականներից հետո և մինչև 20 տարի առաջ այսօրը ստեղծված հագուստը համարվում է վինտաժային։ Սովորաբար ռետրո կամ վինտաժ ոճի հագուստ է համարվում նախորդ դարաշրջանի ոճով նախագծված հագուստը:









5. Մինիմալիստ

Այս ոճի հիմնական կարգախոսն է «ոչ մի ավելորդություն»: Այն առաջին անգամ ընդգրկվեց համաշխարհային բեմերում առաջին հերթին սկանդինավյան, բելգիական, անգլիական դիզայներների կողմից: 

Հիմնական բնորոշիչները

• Նվազագույն դետալներ, զարդեր

• Հանգիստ` հիմնականում պաստելային երանգեր

• Պարզ ձևեր, հստակ ուրվագծեր, երևացող շղթաներ, գոտու պարզ և որակյալ ձև






6. Գրանժ

Գրանժ ոճը (անգլ. grunge – տհաճ, զզվելի) ի հայտ է եկել 20-րդ դարի վերջին: Այս ոճին բնորոշ են պատվռած ջինսերը, ծակոտկիներով պիջակները ու բլուզները, արձակված կոճակները, գունավոր և լայն շապիկները:








7. Միլիտարի ոճ

Այս ոճի էությունը միային խակի գույնի մեջ չի կայանում: Կարևոր դետալներն են` Ուսադիրներ, կարկատված գրպաններ, լատունե կոճակներ և խակի գույն․ այս ամենը նորաձև ժակետներին, վերնաշապիկներին և զգեստներին հաղորդում են ռազմական ոճ։





8. Պիժամային ոճ

Պիժամային ոճը ոճաբանները ննջասենյակից փողոց են բերել:






9. Էթնո ոճ

Մեր նախնիները հագուստի միջոցով հրաշալիորեն կարողացել են փոխանցել իրենց էթնոսի շունչը, մշակույթը եւ կրոնը: Էթնո ոճի մեջ թաքնված են ոչ միայն ազգերի պատմական եւ մշակութային առանձնահատկությունները, այլեւ նրանց բնավորության գծերը:




Հեղինակ ` Էլինա Աղաջանյան












ReplyForward






















































Комментарии

Популярные сообщения