Best 3 colours





Ողջույն իմ ընկեր։ Ինչպես ես? Անցաց անգամ մենք խոսեցինք սովորական գունային համդրությունների և flatlay-երի մասին։ Մենք խոսեցինք նաև թե որտեղից են առաջացել դրանք և թե ինչպես են ստացել իրենց անունները։ Այսքան տեղեկություններ իմանալուց հետո կարծում եմ արդեն ժամանակն է որպեսզի խոսենք ռիսկային համադրություններից։
Արի նախ իմանանք թե ինչ է ռիսկային համադրությունը։ Ռիսկային համադրությունը ավելի վառ գույների համադրությունն է, այն գույների որոնք չես կարող համադրել առօրիայում։ Օրինակ մանուշակագույնի և նարնջագույնի, , դեղինի և կապույտի, կանաչի և վարդագույնի, կարմիրի և մանուշակագույնի համադրությունները։
Հիմա ես քեզ կներկայացնեմ 3 գույն որոնք ամեն ինչի հետ շատ գեղեցիկ են և այդ 3 գույները ավելի շքեղ տեսք են հաղորդում: Դրանցից առաջինը սպիտակն է: Սպիտակ գույնը ռիսկային համադրություն է:


         

Սպիտակ գույնի հագուստով հանրության առջև դուրս գալը բավական ռիսկային է, քանի որ այն շուտ է կեղտոտվում:
Սակայն պետք չէ ընկճվել և երբեք պետք չէ վախենալ սեփական ճաշակից։ Սպիտակ գույնը ինքնավստահության խորհրդանիշն է։
Հիմա անցնենք հաջորդ գույնին։ Այդ գույնը կարմիրն է, դա ուժեղ կանանց ընտրությունն է։

       

Կարևոր չէ ամբողջովին ես կարմիր հագել թե ոչ, միևնույնն է եթե քո լուքի մեջ կա կարմիր գույնը, ապա համոզված եղիր, որ այդ օրը բոլորի ուշադրությունը քեզ վրա է սևեռված լինելու։ Սակայն միշտ հիշիր, որ կարմիր գույնը պետք չէ կրել սևի հետ, քանի որ այն վուլգար կնայվի։
Կապույտը նույնպես ռիսկային գույն է:

           
Մուգ կապույտը մարմինը դարձնում է սլացիկ, ինչպես նաև սևը։ Բացի այդ մուգ կապույտը շատ գեղեցիկ համադրություն է ստեղծում կարմիրի և սպիտակի հետ միասին։
Այսպիսով եթե ուզում ես այսօր շատ շքեղ տեսք ունենալ, ապա ներառիր այս 3 գուները լուքիդ մեջ։
Իսկ հիմա անցնենք մեր նկարներին։




Առաջին նկարում մենք տեսնում ենք մանուշակագույնի և կարմիրի համադրություն։
Արի խոսենք այս 2 գույներից, մանուշակագույնը ճնշող հատկություն ունի, իսկ կարմիրը ինչպես արդեն նշեցի ինքնավստահություն է խորհրդանշում։
Այս երկու գույների համադրությունը շատ գեղեցիկ է, ցանկության դեպքում կարող եք օգտագործել ձեր լուքի մեջ։
Անցնենք հաջորդ նկարին։
Այս նկարում կանաչի և բաց վարդագույնի համադրություն է։
Եթե դուք ցանկանում եք հագնել բաց գույնի հագուստ ապա անպայման դրա հետ համադրեք մուգ գույներ։
Կանաչը շատ յուրահատուկ գույն է։
Կանաչը հանգստացնող, թուլացնող հատկություն ունի։ Մարդիկ ովքեր նախընտրում են կանաչ գույնը հիմանականում հստակ մարդիկ են լինում։
Վարդագույնը փափուկ գույն է, այն թուլացնում է ագրեսիան։ Վարդագույնը կարող է նշանակել բարություն, կիրք, սեր։
Եթե դուք նախընտրում եք վարդագույնը, նշանակում է դուք ցանկանում եք կյանքը լիարժեք ապրել։



Անցնենք հաջորդ նկարին։
Այստեղ մենք տեսնում ենք նարնջագույնի և կանաչի համադրություն։ Կանաչի մասին արդեն խոսել ենք, այժմ խոսենք նարնջագույնից։
Նարնջագույն ցանկացած բան՝ բարձրացնում է ձեր տրամադրությունը:
Նարնջագույնն ու կանաչը միասին շատ գեղեցիկ ռիսկային համադրություն են ստեղծում։
Հուսով եմ հավանեցիր, հաջորդ անգամ մենք կիմանանք նոր հետաքրքիր փաստեր:
Եթե ուզում ես կարդալ մեր գրառումները, ապա անպայման հետեվիր մեզ։



Հեղինակ՝ Լիլիա Փանոսյան։

Комментарии

Популярные сообщения