Հարցազրույց ոճաբան Արինա Վարդանյանի հետ





Հարցազրույց Արինա Վարդանյանի հետ



-Բարև ձեզ:
-Բարև ձեզ:
-Խնդրում եմ ներկայացեք:
- Ես ոճաբան Արինա Վարդանյանն եմ:
-Հետևու՞մ եք նորաձևությանը:
-Նորաձևությանը հետևում եմ, բայց հիմնականում աշխատում եմ պահպանել իմ անհատական ոճը, որն ըստ իս ավելի կարևոր է:
-Իսկ ո՞ր ոճն եք նախընտրում
Հիմնականում նախընտրում եմ քեժլ ոճը, բայց շատ եմ սիրում բոհեմական ոճը, դա հիպպիների ոճն է եղել: Այդպիսի թեթև ոճեր եմ նախընտրում, և իմ պահարանի մեջ նման հագուստներ կան:
-Պատկերացրեք իրավիճակ, երբ դուք կրում եք մի զգեստ, որը ձեզ շատ է դուր գալիս, իսկ մնացածը կարող են ձեզ ծաղրել այդ զգեստի պատճառով:Ինչպե՞ս կվարվեք այդ ժամանակ։
-Իրականում այդպիսի իրավիճակում հայտնվել եմ, ուղղակի աշխատում եմ քննադատություններին մեծ կարևորություն չտալ: Իհարկե կարծիքներ լսելը շատ հետաքրքիր է, քննադատություններնել ինչ-որ տեղ հետաքրքիր են, բայց հիմնականում չեմ լսում քննատատությունները, քանի որ ամեն մարդ իր ոճն ունի ու ոճը այնպիսի բան է, որ կարծում եմ քննադատելն ուղղակի անիմաստ է:
-Ի՞սկ որ բրենդներն եք նախընտրում։
-Բրենդ կոնկրետ չեմ նշի, գովազդ չեմ անի, բայց հիմնականում այն բրենդները, որոնք ջինսային, դենիմ ոճ ունեն: Դա առօրիայի համար, իսկ էլեգանտ հագուստներ չեմ նախընտրում, բայց կան իհարկե բրենդներ որոնք շատ սիրում եմ, որոնց մասին հիմա չեմ ցանկանում խոսել:
-Եթե ունենայիք ժամանակի մեքենա, ո՞ր ժամանակաշրջանում կուզենայիք հայտնվել, որի ոճը ձեզ դուր է գալիս:
-Այսպես ասեմ: Ես նախընտրում եմ 70-90-ականների ոճը, թե՛ առանձին 80- ականները, թե՛ առանձին 90-ականները, բայց ավելի շատ չգիտես ինչու 86 թվականի ինձ դուր գալիս`oversize բաճկոններ, բածինկաներ, այդպիսի բաներ են ինձ դուր գալիս:
-Ո՞վ է ձեր կարծիքով ամենագեղեցիկ և ամենաոճային աստղը:
-Անկեղծ ասած ամեն ժամանակաշրջան իր աստղն ունի, ոճի առումով, միայն կարող եմ ասել, որ teenager ժամանակների ամենաոճային աստղին ես միշտ համարել եմ Ավրիլ Լավինին: Ինձ դուր էին գալիս իր գուլպաները ու փորձում էի հենց իր թրենդներին հետևել: Ներկա պահին չկա տենց աստղ ում կարող եմ առանձնացնել:
-Լավ: Ի՞սկ հագնվելուց ումից եք ոգեշնչվում:
Անկեղծ ասած ինձ ինչ-որ մեկը չի ոգեշնչում, այլ գույները, ինչ որ երևույթներ: Հնարավոր է, որ ես ուղղակի քայլեմ և կանաչ գուընը ինձ այնքան դուր գա, որ գնամ իմ պահարանին ավելացնեմ կանաչը:
-Լավ, շատ բարի: Շնորհակալություն:
-Ձեզ էլ, շատ շնորհակալ եմ:
Հեղինակ` Ալթունյան Մանե:

Комментарии

Популярные сообщения